Home / Հայաստան / ԱԳ փոխնախարարը նշանակվել է Ավստրիայում ՀՀ դեսպան

ԱԳ փոխնախարարը նշանակվել է Ավստրիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին  Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հանրապետություններում ՀՀ արտա­կարգ և լիա­­զոր դեսպանի պարտականու­թյուն­ներից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանն ազատվել է Եվրոպայի անվտանգության և համա­գոր­ծակ­ցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պարտականու­թյուն­ներից:

ՀՀ մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Հովակիմյանի փոխարեն Ավստրիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արման Կիրակոսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ արտա­քին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Նա ստանձնելու է նաև Եվրոպայի անվտանգության և համա­գոր­ծակ­ցության կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պարտականու­թյուն­ները:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ՀՀ նախագահի հրամանագրով ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը նշանակվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: