Home / Հայաստան / Քաղաքապետարանը կենտրոնական փողոցներից հանում է գովազդային վահանակները

Քաղաքապետարանը կենտրոնական փողոցներից հանում է գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանի թիրախում են հայտնվել Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների, Սայաթ-Նովա փողոցի գովազդային վահանակները, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ քաղաքապետ Կարեն Կարապետյանի` դրանք խանգարում են երթևեկությանը և Երևանի ճարտարապետական տեսքին, մասնավորապես, Մաշտոցի պողոտայի վահանակների պատճառով չի երևում Մատենադարանի շենքը:

Օրաթերթը նշում է, որ երեկ մինչև ժամը 22:00-ն գովազդային կազմակերպություններին ժամանակ էին տվել, որ կամովին հանեն դրանք, իսկ 22:00-ին հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները գործի են դրել կռունկները, և սկսել են հանել վահանակները: