Home / Հայաստան / «Արայի» սեփականատիրոջ մահը լուսանկարչի մոտ հարցեր է առաջացրել

«Արայի» սեփականատիրոջ մահը լուսանկարչի մոտ հարցեր է առաջացրել

Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Գերման Ավագյանը, վերլուծելով «Արայ» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Պետրոսյանի մահվան տեսարանի լուսանկարները, այն եզրակացությանն է եկել, որ «մեզ կրկին սուտ են հրամցնում»: Նշենք, որ ոստիկանության նախնական վարկածի համաձայն, Պետրոսյանն ինքնասպան է եղել:

«Ֆիզիկայի օրենքների համաձայն, եթե կրակոցը ձախ կողմից է իրականացվում, գլուխը աջ է թեքվում և հակառակը: Եթե անգամ ես հավատամ, որ ֆիզիկայի օրենքները չեն գործել այս պարագայուն, ապա ինչպե՞ս կբացատրեք ելքային անցքը: Եթե ատրճանակը դրվել է աջ քունքին, ապա ելքային անցքի տրամագիծն այնքան մեծ պիտի լինի, որ արյունոտ անցքը պետք է երևա նկարում` գլխի ձախ կողմում, կամ էլ տեղեկատվությունը սխալ է հաղորդվել: Ա.Պ. կրակել է իր բերանի մեջ, կամ էլ…

…և ոչ մի կաթիլ արյուն կողքի ապակուն… Ուղեղի կտորներն ու արյունը զգուշորեն դուրս են թռել բաց պատուհանով դիմացի դռնից` ոչինչ չվնասելով և մեքենան չարյունոտելով…

Մյուս կողմից, եթե նա կրակեր իր բերանի մեջ, վերնաշապիկը, ծնոտը արյան մեջ կլինեին: Ոնց ուզում ես նայիր, նրանք մեզ կրկին սուտ են հրամցնում»,- գրել է Ավագյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող ճանապարհին կայանված  «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում ոստիկանները հայտնաբերել էին «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ: Այս մաիսն armlur.am-ին հաղորդել է լուսանկարիչ Գագիկ Շամշյանը` դեպքի վայրից նաև լուսանկարներ ներկայացնելով: