ՀՀ զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվաշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով /քաղաքացուց2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել/ հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: