ՊՆ նախկին շենքի բնակիչները դեռ փողոցում են ապրում
Վրան են խփել, որի մեջ 20 հոգի է տեղավորվում, մնացածը մնում են դրսում։ Երկրորդ վրանը ոստիկանները չեն թողնում դնել․․․
Երեխաներին բանակ չուղարկեք․ այրված զինվորների ծնողները հետաքննություն են արել
— Ո՞նց եղավ, որ երեխեքի մարմինները վառված էին, բայց կային, իսկ գլուխները գոյություն չունեին
Ադրբեջանում նույն օրը երկու կին է սպանվել
Ըստ նախնական տվյալների, առաջին կինը սպանվել է ամուսնու, իսկ երկրորդը՝ որդու կողմից․․․
Քաղքենիները խիստ վրդովված են Փաշինյանի անգլերենից
- Խորհրդանշական է, որ ամենաշատ հարցերը ուղղված էին Փաշինյանին՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Արևմուտքում բավականին մեծ է։
Եթե ցանկանում եք երեխայի վերցնել ձեր խնամքին, դա կհամարվի աշխատանք
Ամսական վարձատրությունը կկազմի նվազագույն ամսական աշխատավարձի չափով (75 հազար դրամ)․․․
Ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ
Ավտովթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը․․․
Զինծառայողն, ըստ ՔԿ-ի, մահացել է իր զենքի կրակոցից
Փետրվարի 19-ին զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը ստացել էր հրազենային մահացու վիրավորում․․․
«Պատմական հնարավորություն» և անորոշ հայտարարություններ․ Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդիպումը
Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում հանդիպել են Փաշինյանը և Ալիևը։ Հանդիպումից հետո սկսվել է Հարավային Կովկասի երեք երկների․․․
Սպանված զինվորների ծնողները անուններ են տալիս
Ասուլիսին հնչեցնում էին պաշտոնյաների անունները, որոնք առնչվել են շուրջ 15 տարի շարունակվող քրգործերի ընթացքին և խոչընդոտել այն․․․
Վարդենիսի ինտերնատում հիվանդներին տանջում էին և աշխատացնում․ ոստիկանություն
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և աշխատակիցներից մի քանիսը ձերբակալվել են։ Ոստիկանության հաղորդում է, որ տեղեկություններ են ստացվել, ըստ որոնց՝ տուն-ինտերնատի տնօրենը հիվանդներին խոշտանգում է, զրկում հասանելիք սնունդից, ծխախոտից և ենթարկում աշխատանքային շահագործման։ Տուն-ինտերնատի հիվանդներից մեկին ոստիկանները հայտնաբերել են իր հիվանդասենյակում՝ ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված վիճակում։ Պարզվել է նաև, որ բուժառուներին ստիպում են մաքրման աշխատանքներ կատարել ինտերնատի տնօրենին պատկանող խոզանոցում։ Բացի այդ՝ տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Ավելի ուշ Ոստիկանության Վարդենիսի բաժնից պարզաբանել են՝ տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք: Ըստ հաղորդման՝ հիվանդները տուն-ինտերնատում նաև խոշտանգման են ենթարկվում։ «Հաղորոդման տվյալներով, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներից պահանջել և ստացել է գումար, որպեսզի բարձրացնի դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին տնօրենը, գումար վերցնելով, ընդունել է աշխատանքի որպես հսկիչ։ Հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում նաև Վարդենիս քաղաքի մի բնակիչ, ով երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել, և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ», - հավելել է Ոստիկանությունը։ Հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Նույն օրը «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հիվանդասենյակներում, այլ տարածքներում կատարվել են զննություններ։ «Հենց տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց»։ Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները: Հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի վարչությունում ՔՕ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:
Պետությունն ընդդեմ օջախների․ խոսում են ՊՆ նախկին շենքի բնակիչները
Պետությունն ընդդեմ օջախների․ խոսում են ՊՆ նախկին շենքի բնակիչները
Epress.am-ի լրագրողը խոսել է գիշերը դրսում մնացած ՊՆ նախկին շենքի բնակիչների և իրենց տները վերահսկող ոստիկաններից մեկի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում․ Փետրվարի 16-ի վաղ առավոտյան հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են ՊՆ լքված շենքում ապրող մարդկանց տները, ջարդել դռները, շենքից դուրս հանել ծերերին, երեխաներին ու կանանց, իսկ տղամարդկանցից 22 հոգու ձերբակալել: Բնակիչները պնդում են, որ լքված շենքում հարյուրից ավել ընտանիք էր ապրում։ Սոցապ նախարարությունը խոստանում է նրանցից 15-ին տեղավորել ժամանակավոր կացարաններում։ Բնակիչները հարցնում են՝ ո՞ւր են գնալու ժամանակավոր կացարանից հետո։ տե՛ս ՊՆ նախկին շենքում հակամարդկային օպերացիա է․ մարդիկ հայտնվել են փողոցում