Բաքվի դատարան․ 10 տարի ազատազրկում և տան բռնագանձում անանուն նամակի հիման վրա
«Խուլիգանության» և «դատարանին անարգելու» մեղադրանքներն այսօր դատարանում չեն քննվել։
Ի՞նչ արժի Գրենլանդիան
1946 թվականին Թրումենը կղզու համար 100մլն դոլար էր առաջարկել։
Երկու տարի ընդմիջումից հետո Լիբանանը նորից նախագահ ունի
Աունը ձեռք է տալիս Լիբանանի գրեթե բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ Հեզբոլլահին։
Ռուսաստանը հազարավոր թանկարժեք զինվորականների է կորցրել
Նույնականացրել են էլիտար ջոկատների կազմում կռվող 6083 մասնագիտացված զոհված զինվորականների։
Ժամանակ սպանելու փոխարեն աշխատել 7 ժամ
- Ավելնորդ ինչի՞ աշխատել, եթե կարելի է 7 ժամում նույն արդյունքը ստանալ․․․
Բանակից ազատելուց հետո տարել էին Ղարաբաղ ու սպանել․ նոր վճիռ
Ինքնասպանության փորձից հետո զորացրել են, հետո դատել՝ ինքնախեղմամբ բանակից խուսափելու համար։ Հայկը, ըստ քննիչների, կախվել է Շուշվա բանտում։
Չեչնիայում առևանգված երիտասարդը չդիմացավ խոշտանգումներին
Ցուցմունք կորզելու համար 19-ամյա Թազուրկաևին տանջում էին էլեկտրական հոսանքով։
Լոս Անջելեսում այրվում են հայտնիների դղյակները
Կրակը դեռ չի տեղայնացվել, իսկ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Երբ մեռնում է զինվորը, երբ սիրում է կինը
Այսպիսով կանանց փորձառությունը, ներգրավածությունը պատերազմի մեջ գնհատվել է իբրև անարժեք։ Նրանք գրեթե միշտ պարտվում են․․․
ԵԱՏՄ անդամ Հայաստանը փորձում է «մոտարկվել» Եվրամիությանը
Կառավարությունը այսօրվա նիստին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագծին, թեև անդամակցությունը չի կարող լինել առանց հանրաքվեի։ «Վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշում կարելի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով», - զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրենքի ընդունումը միայն նշանակում է, որ Կառավարությունը ԵՄ-ի հետ պիտի քննարկի և մշակի ճանապարհային քարտեզ։ Մինչ այդ քարտեզի ստեղծումը, որը տարիներ կարող է տևել, հանրաքվե կամ այլ գործողություն չի լինի։ Նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել, կառավարությունից պահանջվում էր դիրքորոշում հայտնի։ տե՛ս Ռետինե կալոշ, ռուսական դրոշ, մահ կամ Եվրոպա Մինչ այս եվրոպամետ ուժերի կոալիցիան Հայաստանի տարբեր մարզերում ստորագրահավաք էր անում, որ հարցը դարձնի խորհրդարանական քննարման առարկա։ Հայտարարվում է, որ ստորագրահավաքին մոտ 60 հազար մարդ է մասնակցել։ տե՛ս Եվրոպացիք ո՞ւր էին, երբ Գյումրին Եվրոպա էր ԵՄ-ի հետ մերձեցման հարցում մի քանի բան արդեն առաջ է գնացել։ Փաշինյանը կարևորել է մասնավորապես տուրիստական վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները և ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանը դարձնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի մաս։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հավելել է. «ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և ըստ էության ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։ Դուք հայտարարել եք, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Մենք հնարավոր համարելու նշանները տեսել ենք»։ Միրզոյանը առաջարկել է մոտարկել հայկական օրենքները եվրոպականին, որ երբ «պահը գա» և անդամակցության «որոշում կայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից»՝ հնարավոր լինի ավելի հեշտ և արագ այդ պրոցեսը անցնել։ Հայաստանի կառավարությանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հիշեցրել է՝ հնարավոր չէ լինել միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ։ «Երկու տարբեր կազմակերպության անդամ լինելը, եթե նայենք հիպոտեթիկ, ուղղակի անհնար է։ Այստեղ մի մաքսային տարածք է՝ ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժման մի գոտի է, այնտեղ՝ մեկ այլ», - ասել է նա։ Արտահայտվել է նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը. «Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հաշվի առնելով հայ իշխանավորների՝ ԵՄ հետ «ամուսնանալու» ցանկությունը, կարելի է ուղիղ դիմել եվրոպացիներին։ ԵՄ-ն սիրում է դրախտ մտնելու թեկնածուներին օգնել գումարով և զենքով։ ԵՄ-ն ունի ուկրաինայի հրաշալի փորձը»։
Թրամփի սիրտը Կանադա է ուզում, Մասկը շախ է տալիս
Արդեն սպառնացել է Պանամայից վերցնել Պանամայի ջրանցքը, և ասել է, որ ԱՄՆ-ին շտապ պետք է Գրենլանդիան։
Երևանը հանգստացնում է Ալիևին
Ադրբեջանի նախագահի վերջնագրերը, Հայաստանի վարչապետի մեկնաբանությունները