2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Համաներման նոր օրենքից հետո վրացական բանտերում հացադուլներ են սկսվել

Համաներման նոր օրենքից հետո վրացական բանտերում հացադուլներ են սկսվել

Դատապարտյալներն այս ամնիստիային սպասել էին ավելի քան 12 տարի։

Մասնակցել ուրիշի պատերազմին կամ «եթե արժանապատիվ աշխատանք ունենայի»

Մասնակցել ուրիշի պատերազմին կամ «եթե արժանապատիվ աշխատանք ունենայի»

«Մենք վարձկան ենք և այստեղ, և այնտեղ», «Նիգերում, բայց ոչ թե թուրքական, այլ ռուսական հրամանատարության ներքո»

«Ինչ թրաֆիքինգ, ինչ ստրկացում». մեղր է տվել ու քֆուր

«Ինչ թրաֆիքինգ, ինչ ստրկացում». մեղր է տվել ու քֆուր

47-ամյա տղամարդը մոր հետ 5 տարուց ավել «աշխատել» է անասնաֆերմայում՝ առանց աշխատավարձի, պարբերաբար ծեծի ենթարկվելով

Կառավարությունը փողոցում է թողնում արցախցի ադրբեջանահայերին

Կառավարությունը փողոցում է թողնում արցախցի ադրբեջանահայերին

Կառավարությունը փողոցում է թողնում արցախցի ադրբեջանահայերին

Կառավարությունը փողոցում է թողնում արցախցի ադրբեջանահայերին

Ղարաբաղից տեղահանված շատ ընտանիքներ մայիսից չեն ստացել բնակվարձի համար նախատեսված 40+10 հազարի աջակցությունը

Ֆրանսիայի ներդրումը տուտսիների ցեղասպանությունում

Ֆրանսիայի ներդրումը տուտսիների ցեղասպանությունում

Ռուանդայի կառավարությանը զենք են մատակարարել, օգնել են փախչել արդարադատությունից։

Հայաստանը չի արտահանձնելու «բարության» ռուսաստանցի դասատուին

Հայաստանը չի արտահանձնելու «բարության» ռուսաստանցի դասատուին

Կնոջ նկատմամբ Ռուսաստանը հետախուզում էր հայտարարել, նրան բաժին են տարել Զվարթնոցից՝ ստանդարտ ընթացակարգի․․․

Բաքվից Շուշի, հետո Ստեփանակերտ, հիմա Երևան ու փողոց

Բաքվից Շուշի, հետո Ստեփանակերտ, հիմա Երևան ու փողոց

Եռակի փախստականներին թողնելու են փողոցում

Եռակի փախստականներին թողնելու են փողոցում

90-ականներին բռնի տեղահանվել են Բաքվից։ Հաստատվել են Շուշիում։ 2020-ին տեղահանվել են Շուշիից։ Հաստատվել են Ստեփանակերտում։ 2023-ին տեղահանվել են նաև Ստեփանակերտից։ 

Կարմիր սար, թե ցեմենտի նոր գործարան․ գյուղացիներին ստիպում են ընտրել

Կարմիր սար, թե ցեմենտի նոր գործարան․ գյուղացիներին ստիպում են ընտրել

Մեղավորը ծնո՞ղն է, որ երեխուն տվել է այս բարդակ բանակին․ դատ

Մեղավորը ծնո՞ղն է, որ երեխուն տվել է այս բարդակ բանակին․ դատ

«Ուզում եք փոշի շնչել՝ շնչեք»․ գյուղացիները վախենում են Արարատում նոր քարի հանքից

«Ուզում եք փոշի շնչել՝ շնչեք»․ գյուղացիները վախենում են Արարատում նոր քարի հանքից

Կարմիր սարը գտնվում է Արարատի մարզի Արտաշատ և Վեդի համայնքների տարածքում։ Սարի կրաքարարային պաշարների վրա աչք են դրել միաժամանակ մի քանի ընկերություններ։ Դրանցից մեկի՝ «Օրդ Գրուպի» քարի կորզման հայտը ամենամոտն է շահագործման թույլտվություն ստանալուն։ Ընկերությունն անցել է չորս հանրային լսումներ և ստացել Վեդիի համայնքապետարանի թույլտվությունը։ Տեղական իշխանությունները պահանջել են, որ շահագործողն իր շահույթի 10 տոկոսը տա համայնքին, հանքի աշխատատեղերի 70 տոկոսը՝ տեղի բնակիչներին։ Ընկերությունը համաձայնել է։   «Օրդ Գրուպը» նախատեսում է կրաքար կորզել տարեկան մոտ 2 միլիոն մետր խորանարդ՝ օրական 900 բեռնատար մեքենա ծավալով։ Նախատեսվում է, որ տարածքում նաև ցեմենտի գործարան կկառուցվի։ Ընկերությունը վստահեցնում է, որ կիրառելու է նորագույն չինական տեխնոլոգիաներ։ Ազդակիր գյուղերի՝ Այգեզարդի, Գինեվետի (նախկին Շամպայն), Նոր ուղու (նախկին Ուչխոզ) բնակիչների կարծիքները խիստ տարբեր են, մեղադրանքները՝ երկուստեք։ Գյուղացիներից շատերը վստահ են, որ ինչպես հարևան Արարատում՝ ցեմենտի գործարանի փոշին կսպանի իրենց ծաղկող գյուղատնտեսությունը։ Այստեղ մեծամասնությունը գումար է վաստակում ծիրան, խաղող, դեղձ աճեցնելով։ Ի՞նչ է լինելու այգիների հետ բաց հանքի շահագործումից հետո։ Կային նաև հակադիր կարծիքներ։ Մեր զրուցակիցներից որոշները կարծում էին, որ հանքը կզարգացնի համայնքը, նոր աշխատատեղեր կստեղծի երիտասարդների համար, կառնի արտագաղթի դեմը։ Նրանք վստահեցնում էին, որ արդյունաբերությանը դեմ են միայն Երևանից եկած բնապահպանները և Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի աշխատողները, որոնք խուսափում են մրցակիցներից ի հայտ գալուց։ Էկոլոգիական մոտեցման կողմնակիցներն էլ վերջիններիս էին մեղադրում կաշառված լինելու մեջ, ասում էին՝ համայնքապետերից որոշները համաձայնության են եկել հանքահանների հետ և մոբիլիզացրել են լոյալ գյուղացիներին։ Տեսանյութում հուլիսի 10-ի հանրային լսումն է։ Գինեվետի գյուղապետարանի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակվել։ Այգեզարդցիներին, որոնք դեմ են հանքի շահագործմանը, նրանք դահլիճ մտնել չէին թողնում։ Ներսում իրավիճակը լարված էր․ մասնակիցների մի մասը պաշտպանում էր արյդունաբերությունը, մյուս մասը՝ գյուղատնտեսությունը։ Պարբերաբար վիճաբանություններ էին լինում։