Պռոշյանի դպրոցի տնօրենը ճնշում է անտուն մնացած երեխաներին
Որդին ճնշումների պատճառով մեկ տարի դպրոց չի հաճախում։ Տնօրենի հարձակումներին միացել են նաև աշակերտները․․․
Տներից վռնդել են, դպրոց չեն թողնում, երեխաներին ճնշում են
Դոգն ու նարկոբարոնը հեռակա ցույց արեցին Երևանում
«Նարկոբարոնը 72 ժամ տվեց Նիկոլին», «մի հատ կարգին հայ ենք ման գալիս, հետը պայքարենք», «Երջանկության մեխանիկան տեսե՞լ եք, որ ասում ա՝ կամաց-կամաց կծանոթանանք»
Փողի մասին
Ո՞րն է տարբերությունը սովորական պարտավորության և պարտքի միջև։ Պատասխանը պարզ է՝ փողը։ Պարտքը կարող է հստակ չափվել։
Կոտայքի ՁՊՎ-ում մարդ է կախվել․ Շամշյան
Զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ-ում
Եթե կլորիկ գումար վճարեն, կդառնա «ինքնասպանություն»
— Եթե այդ վիրավորումով չէր կարող ողջ մնալ՝ գանգը թափած էր, ո՞ւ համանով եք օդի բալոնը դրել բերանին և ուղարկել Մուրացանի հոսպիտալ։
Ուսանողներին զանգվածաբար պատժում են Իսրայելին քննադատելու համար
Ամերիկյան մի շարք համալսարաններում ուսանողնեը նստացույցեր են իրականացնում ի աջակցություն Պաղեստինի։
Հողատվություն, դավաճանություն, կոլաբորացիոնիզմ, ջրազրկում
«Ոչ ավել, ոչ պակաս՝ դավաճան ես, որ կաս», «ժամն է եկել արդեն՝ երկիր ենք կորցնում», «զոմբիներ, զոմբիներ, նիկոլականներ»
Տավուշում չեն հաշտվում սահմանազատման հետ
Առավոտից Նոյեմբերյան քաղաքի հրապարակում հավաքվել են Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, քաղաքական գործիչներ և եկեղեցու ներկայացուցիչներ, որոնք դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հայտարարված ծրագրին։ Հանդիպումը վարել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատը և հրավիրել բոլորին Սուրբ Սարգիս եկեղեցու բակ՝ քննարկելու հետագա անելիքները։ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Մհեր Աղամյանը հայտարարել է, որ ազդակիր բնակավայրերի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում երեկվա փակ հանդիպումից, սահմանազատման այս նախագիծը համարում են միակողմանի զիջում։ «Նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար»,- հայտարարել է Նոյեմբերյանի համայնքապետարանը նաև ֆեյսբուքյան էջում։ Մինչ այդ ԱԱԾ-ն երեկվանից փակել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը՝ հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար։ Մի խումբ տեղացիներ էլ այստեղ են հավաքվել․ նրանք անհանգստացած են Բաղանիս Այրումի թմբին կանգնած ադրբեջանական զինուժի տեսարանով։ Այս առիթով ԱԱԾ-ն վստահեցրել է, որ սահմանի փոփոխություն այսօր չի նախատեսվում։ Սահմանազատման դեմ ակցիաները սկսվել են ուրբաթ գիշերվամից։ Կիրակի օրը դրանք ուղեկցվել են բախումներով։ Մասնավորապես, Հայաստան-Վրաստան մայրուղու Ոսկերպարի հատվածը փակած մարդկանց ցրել է փորձել Երկրապահ կամավորական միության (ղեկավարում է ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանը) տարբերանշանով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Ճանապարհը փակած քաղաքացիները, որոնց թվում նաև «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էին, փորձել են ձեռքերով հետ հրել իրենց վրա եկող մեքենան՝ կոտրելով դիմապակին։ Քաշքշուկ է սկսվել, ԵԿՄ-ական ավտոմեքենայի վրայից անհայտ անձը ցատկել է ուղիղ ցուցարարների վրա։ Միջադեպից հետո ձերբակալվել են միայն «Մարտական եղբայրության» 7 անդամները, որոնց թվում է նար պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։ «Զավեշտալի է, որ ոստիկանությունը ոչ միայն չկասեցրեց խաղաղ ցուցարարների վրա մեքենայի վարումը, այլև բերման չենթարկեց դրա վարորդին։ Փոխարենը` բաժին տարվեցին խաղաղ ցուցարարները», - գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննինյանը։ Իոաննսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Դատախազություն։ Բողոքի ցույցերը շարունակվել են։ Երեկ ցուցարարները փորձում էին արգելել տարածքի ականազատումը, այսօր մտահոգված էին նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագետները արդեն սկսել են կոորդինատների ճշտումը։ Վերջին օրերի ցույցերին մասնակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորները, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, «ՀայաՔվե» նախաձեռնության ակտիվը, տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, երգիչներ, ազգրագրագետներ և այլն․ սոցցանցերով պարբերաբար լայվեր են հեռարձակվում, հնչում են Երևանում և այլ բնակավայրերում հավաքվելու կոչեր։ Ուրբաթ օրը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովները համաձայնության են եկել սկսել սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածից։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ Հայաստանը հետ է քաշվելու սահմանային 4 ադրբեջանական գյուղերից։ Վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզի համաձայն, Ջողազի ջրամբարից հյուսիս գտնվող հատվածը, որը խորհրդային Հայաստանի մաս է կազմել, առժամանակ մնալու է Ադրբեջանի վերահսկողության ներքո (այնտեղով ադրբեջանական միջհամայնքային ճանապարհն է անցնում), փոխարենը Հայաստանը շարունակելու է հսկել Ոսկեպարին և Բերքաբերին հարող հողակտորները, որոնք ժամանակին խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել (այնտեղով անցնում է հայկական միջպետական մայրուղին)։ տե՛ս Եթե վարչապետի աշխատակազմի հրապարակած քարտեզը ճիշտ է
Էդ էրեխեն ինքնասպան չի եղել
Ոչ ավել, ոչ պակաս՝ դավաճան ես, որ կաս
Ռուս խաղաղապահները եկան հեռանալու
Ռուս խաղաղապահները կհեռանան նաև Սյունիքից, ռուս սահմանապահները կլքեն Տավուշը․ Ալիևից հետո Մոսվկայում սպասում են Փաշինյանին