Զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։
Ոստիկանության հետ փոխկապակցված Shamshyan.com-ը գրել է, թե դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «հավանաբար ինքնասպանություն հատկանիշով»։
Թե ի՞նչ է տեղի ունեցել ՁՊՎ-ում՝ պարզ չէ։ Հաղորդվել է, որ դեպքի փաստով Կոտայքի մարզային վարչության պետի կողմից նշանկվել է ծառայողական քննություն:
Մահացածին ձերբակալել էին երկու օր առաջ՝ ապրիլի 21-ին։ Նույն օրը Բալահովիտ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել էին «ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն»։ Տարեց կնոջը տեղափոխել էին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում։
Հարևանները պատմել էին, որ «տատիկին քարով մի քանի անգամ հարվածել է փեսան»։ Վերջինիս անմիջապես ձերբակալ էին։