Home / Հայաստան / Կառավարությունը որոշել է 60 հազար ընտանիքի անվճար վառելափայտ տրամադրել

Կառավարությունը որոշել է 60 հազար ընտանիքի անվճար վառելափայտ տրամադրել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ոչ արտադրական նպատակով թափուկ վառելափայտի մթերման դեպքում անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ընտանիքների համար սահմանել բնօգտագործման վճարների գծով արտոնություն:

ՀՀ կառավարության համաձայն, ակնկալվում է, որ որոշման ընդունումը թույլ կտա անտառամերձ բնակավայրերի մոտ 60 հազար ընտանիքներն առաջնահերթ ապահովել անվճար թափուկ վառելափայտով. նախկինում թափուկ վառելափայտ էր հատկացվում 1 խմ-ն 1200 դրամով։