Home / Հայաստան / Շաբաթերթի գրասենյակը հրդեհել են Մուհամեդ մարգարեին ծաղրելու համար

Շաբաթերթի գրասենյակը հրդեհել են Մուհամեդ մարգարեին ծաղրելու համար

Մի խումբ մահմեդականներ հրդեհել են ֆրանսիական Charlie Hebdo քաղաքական, երգիծական շաբաթաթերթի խմբագրության գրասենյակը` վառելանյութ պարունակող տարրան պատուհանից նետելով ներս: Այս գործողությունները տեղի են ունցել շաբաթաթերթի հերթական համարի թողարկումից հետո: Խնդիրը նրանում է, որ շաբաթաթերթի վերջին համարի գլխավոր խմբագիր էր ներկայացվել Մուհամեդ մարգարեն, հաղորդում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:

Շաբաթաթերթի շապիկին պատկերված է մարգարեն, ով սպառնում է ընթերցողներին. «100 մտրակի հարված, եթե չծիծաղեք»:

Թերթում տեղ է գտել նաև մի ծաղրանկար, որտեղ Մուհամեդ մարգարեն ծաղրածուի կերպարով և կարմիր քթով է հանդես գալիս:

Շաբաթաթերթի խմբագրական հոդվածում ասվում է, որ խմբագրությունը ցանկանում էր այս կերպ նշել Թունիսում իսլամիստական կուսակցության հաղթանակը:

Հրդեհից հետո շաբաթաթերթի խմբագիրը հայտարարել է. «Պարբերականի թողարկումը դադարեցված է, սարքավորումները վերացվել են»: Նա նշել է, որ իրենք սադրանքներով չենք զբաղվում: «Մենք պարզապես մեր սովորական աշխատանքն ենք կատարում: Այս շաբաթ միակ նորությունը Մուհամեդ մարգարեի պատկերն էր շաբաթաթերթի շապիկին»:

Նշենք, որ մահմեդականությունը արգելում է պատկերել Մուհամեդ մարգարեին: