Home / Հայաստան / Նորանշանակ ոստիկանապետը պահանջել է հոգատար վերաբերմունք շարքայինների հանդեպ

Նորանշանակ ոստիկանապետը պահանջել է հոգատար վերաբերմունք շարքայինների հանդեպ

ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անցած երկու օրերին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության կոլեգիայի անդամների, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և ծառայողների, մի շարք ծառայությունների անձնակազմերի հետ:

Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումները և արմատական բեկում արձանագրել հատկապես հասարակության հետ աշխատանքում:

Վլադիմիր Գասպարյանը անձնակազմից պահանջել է ջանադիր ու հետևողական աշխատանք, ոստիկանների մարդկային ու քաղաքացիական որակների, մասնագիտական պատրաստվածության կատարելագործում, պահանջկոտ, բայց և հոգատար վերաբերմունք շարքայինների, կրտսեր սպայակազմի ու երիտասարդ կադրերի հանդեպ, և հույս հայտնել, որ ոստիկանությունը կկատարի առաջադրված խնդիրն ու կարդարացնի քաղաքացիների ակնկալիքները, փոխանցում է ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը: