Home / Հայաստան / Մոսկվայի ոստիկանությունը կանխել է հրապարակային զոհաբերությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մոսկվայի ոստիկանությունը կանխել է հրապարակային զոհաբերությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մոսկվայում ոստիկանությունը կասեցրել է մահմեդականների Ղուրբան-բայրամի տոնակատարության կապակցությամբ հրապարակային զոհաբերության ծես անցկացնելու փորձը:

Ըստ «Ինտերֆաքսի»` ոստիկանությունը քաղաքացիներից տեղեկություններ է ստացել այն մասին, որ մահմեդականների մի խումբ պատրաստվում է մի քանի գառ զոհաբերել:

Տեղ ժամանած ոստիկանները թույլ չեն տվել ծես անցկացնել` նշելով, որ կենդանիների հրապարակային սպանդը Մոսկվայի տարածքում արգելված է, իսկ զոհաբերությունները պետք է իրականացվեն այդ նպատակի համար առանձնացված հատուկ վայրերում:

Կիրակի Մոսկվայում Ղուրբան-բայրամի տոնակատարությանն ավելի քան 170 000 հավատացյալ է մասնակցել: Մոսկայի կենտրոնական մզկիթի մոտ անցկացվող տոնական նամազի ժամանակ մոտ 80 000 մահմեդական է մասնակցել: Ի դեպ, ինչպես նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հավատացյալներին ուղղված իր ելույթում Ռուսաստանի մուֆթիների խորհրդի առաջնորդ Տավիլ Ղայնութդինը կոչ է արել մահմեդականներին Ռուսաստանում անցկացվելիք խորհրդարանական և նախագահական ընտրություններում ակտիվություն ցուցաբերել և ճիշտ ընտրություն կատարել:


Լուսանկարները` Վիտալի Ռագուլին