Ֆրանսիան չի բարձրացնի նախագահի և նախարարների աշխատավարձերը մինչև հավասարակշռված բյուջեի վերականգնումը: Նախնական հաշվարկների համաձայն, դա հնարավոր կլինի իրականացնել մինչ 2016 թվականը, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Հանրապետության նախագահի և կառավարության անդամների աշխատավարձերը կսառեցվեն մինչև պետական ֆինանսները հավասարակշիռ վիճակում չհայտնվեն: «Ես կոչ եմ անում քաղաքական գործիչներին և հիմնարկների ղեկավարներին նույն բանն անել»,- ասել է Ֆիյոնը` խոսելով տնտեսական աճի նվազման կապակցությամբ իրականացվող տնտեսման նոր միջոցառումների մասին:
Բյուջեի զրոյական պակասուրդի պետք է հասնել 2016 թվականին, այս նպատակով անհրաժեշտ է մոտ 100 մլրդ եվրո խնայել, հաղորդում է «Ռիա Նովոստին»: