Home / Հայաստան / ՀՀ մշակույթի նախկին նախարարը Գագիկ Ծառուկյանի խորհրդականը դարձավ

ՀՀ մշակույթի նախկին նախարարը Գագիկ Ծառուկյանի խորհրդականը դարձավ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նշանակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի`մշակութային հարցերով խորհրդականի պաշտոնում: «168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում այս լուրը հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Թերթը հիշեցնում է, որ Պողոսյանը մի քանի ամիս առաջ ազատվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից` այնտեղ խոշոր գումարների չարաշահումներ հայտնաբերվելուց հետո:

«Հիմնադրամը լուծարվեց, և կարճ ժամանակ անց Պողոսյանը գտավ նոր գործ և նոր հովանավորյալ: Իսկ ավելի վաղ տիկին Պողոսյանն ՕԵԿ անդամ էր և մշակույթի նախարար է դարձել այդ կուսակցության քվոտայով: Երբ ՕԵԿ-ը նրան հետ կանչեց նախարարի պաշտոնից, նա դուրս եկավ նաև այդ կուսակցությունից», – գրում է թերթը: