Home / Հայաստան / Մենդելեևի աղյուսակի ևս երեք տարր անուններ ստացան

Մենդելեևի աղյուսակի ևս երեք տարր անուններ ստացան

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հաստատել է Մենդելեևի աղյուսակի 110, 111 և 112 համարների տարրերի անունները:

Այս մասին հայտնում է New Scientist-ը: Նոր տարրերի անունները`  դարմշտադտիում, ռենտգենիում և կոպերնիցիում, տրվել էին դեռ 2010 թվականի հուլիսին, սակայն միայն այժմ են ավարտվել տարրերը Մենդելեևի աղյուսակի մեջ ընդգրկելու բոլոր պաշտոնական  գործընթացները:  Նոր տարրերի պաշտոնական նշաններն են Ds, Rg և Cn:

Ներկայումս շարունակվում է 114 և 116 համարի տարրերի անվանման գործընթացը:

Լուսանկարը` ng.ru