Նոյեմբերի 8-ին` ժամը 16.36-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կարապետի գյոլեր» կոչվող լճակում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները լճից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22/26 շենքի բնակիչ, 1943 թվականին ծնված Բելլա Հայրապետյանի դին: