Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները այսօր կորոշեն վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ճակատագիրը: Օրակարգի քննարկմանն է դրված հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Եթե այն հավանության արժանանա, իտալացի վարչապետը, իր խոստումների համաձայն, հրաժարական կտա:
Նախորդ ուրբաթ պետական բյուջեի տնտեսման նախագիծը հաստատվել էր խորհրդարանի վերին պալատի`Սենատի կողմից: Նիստի ժամանակ հատուկ ուշադրության էր արժանացել Մարիո Մոնտին: Կարծիք կա, որ հենց նա կարող է հաջորդել Բերլուսկոնիին: