Այսօրվանից Հայաստանի ողջ տարածքում կդիտվի ցածր ճնշման դաշտով պայմանավորված եղանակ: Ինչպես հաղորդում է «Meteo-TV», նոյեմբերի 16-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, իսկ մայրաքաղաքում` թույլ տեղումներ՝ քամու հնարավոր ուժգնացմամբ՝ մինչև 15մ/վրկ:
Հանրապետության ճանապարհների մի շարք հատվածներում հնարավոր է մերկասառույց, վատ տեսանելիություն, իսկ լեռներում ու լեռնանցքներում՝ բուք, մառախուղ:
Meteo-TV-ի փոխանցմամբ` ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են, սակայն բաց են երթևեկության համար: Այս պահի դրությամբ հանրապետության տարածքում փակ ճանապարհներ գրեթե չկան:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:Մայրաքաղաքում սպասվում է +1-+9 աստիճան տաքություն: