Նոյեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել նախկինում երեք անգամ դատապարտված 31-ամյա Աբրահամ Մեսրոպյանին՝ «Աբուլիկ» մականունով, որը նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: