Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը պահպանեց իր տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը պահպանեց իր տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

2011 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հոկտեմբերի 19-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել իր տեղը և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանել է Գերմանիայի ընտրանին:

Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին:

1. Իսպանիա – 1564 (միավոր)
2. Հոլանդիա – 1365
3. Գերմանիա – 1345
4. Ուրուգվայ – 1309
5. Անգլիա – 1173
6. Բրազիլիա – 1143
7. Պորտուգալիա – 1100
8. Խորվաթիա – 1091
9. Իտալիա – 1082
10. Արգենտինա – 1067
11. Դանիա – 1035
12. Ռուսաստան – 971
33. Չեխիա – 749 
46. 
ՀԱՅԱՍՏԱՆ – 612
55. Ուկրաինա – 568
58. Էստոնիա – 543
65. Բելառուս – 501
68. Լատվիա – 466
74. Վրաստան – 451
76. Ուզբեկստան – 449
85. Բուլղարիա – 410
94. Լիտվա – 382
113. Ադրբեջան – 300
135. Մոլդովա – 229
138. Ղազախստան – 219
139. Տաջիկստան – 207
147. Թուրքմենստան – 164
155. Մալթա – 140
188. Ղրղզստան – 42

Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում: