Կառավարության որոշմամբ ՀՀ Բռնցքամարտի հավաքական թիմի անդամ Արմեն Սիմոնյանին և ՀՀ ֆուտբոլի միչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Հայկ Ղազարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2013թ. աշնանային զորակոչը։ Մինչև 2012թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ուսանողներից և Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաներից քսաներեքին։