Վերջին օրերին ոստիկանության համակարգի աշխատողները համատարած արյան և մեզի անալիզ են հանձնում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ոստիկանությունում օրաթերթին ասել են, որ դա արվում է ամենամյա բուժզննման շրջանակներում, սակայն, «Հրապարակի» պնդմամբ, իրականում նպատակը ոստիկանների կողմից թմրանյութի օգտագործման ստուգումն է:
«Հավանաբար, նոր ոստիկանապետը (Վլադիմիր Գասպարյան) որոշել է պրոֆիլակտիկ աշխատանքներ ձեռք առնել` իր ղեկավարած համակարգում թմրամոլների առկայությունը բացառելու նպատակով», – նշում է թերթը: