Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել է ցածր դասի պատկանող 14-ամյա տղայի մահվան մասին, որին սպանել են ավելի բարձր կաստայի պատկանող երեխայի հետ միևնույն անունն ունենալու համար:
Դեռահասին խեղդած են գտել նախորդ շաբաթ, հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, սպանությունից առաջ զոհի հորը խնդրել էին փոխել երկու որդիների անունները, որոնց նույն կերպ էին կոչում, ինչպես առավել բարձր կաստայից մեկի երեխաներին: Նշենք, որ վերջիններս հերքում են սպանության հետ կապը: