20-ամյա Անդրեյ Պեժիչը խոստովանել է. որ հոլանդական «Փուշ ափ» կրծքկալների գովազդում հանդես է եկել նրբիրան շիկահերի կերպարում, հայտնում է MIGnews.com-ը:
«Ես կարո՞ղ էի պատկերացնել, որ բավարար չափսի կուրծք ունեմ կրծքկալներ գովազդելու համար, իհարկե ոչ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,-հայտարարել է ծագումով բոսնիացի, իսկ ներկայումս Ավստրալիայում բնակբող Պեժիչը:
Երիտասարդը լուսանկարվել է կրծքկալների «մեգա փուշ-ափ» գովազդի համար, որտեղ նա հանդես է գալիս երիտասարդ շիկահեր աղջկա կերպարում` մարմինն ընդգծող կարմիր և սև զգեստներով:
«Պեժիչը նկարներում շատ գեղեցիկ տեսք ունի»,- իր բլոգում գրել է «Նյու Յորք» ամսագիրը: Այդուհանդերձ, միևնույն պարբերականը կանխատեսում է «հանրային կարծիքի բռնկման նոր փուլ» առ այն, որ մոդելավորողները կանացի հագուստ են ստեղծում, որը համապատասխանում է միայն տղամարդկային մարմնին: