Քաջարան կատարած այցի ժամանակ բնապահպան ակտիվիստները հանդիպել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով զրույցի ընթացքում նախ սպառնացել է ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին` «հանգստացի… մի քիչ քեզ սթափ պահի, նայի բան չլինի քեզ հետ», իսկ հետո վիրավորել է ակտիվիստներից մեկին` ասելով. «Այ, ճպուռ, քիչ խոսա»:
Ակտիվիստները Քաջարան գյուղի բնակչության հետ պահանջում են չեղյալ համարել ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի գյուղի շրջակա հողերը պետք է հանձնվեն Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատին:
Տեսանյութը youtube.com կայքում տեղադրել են բնապահպան ակտիվիստները: