Home / Հայաստան / ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հիշել է Հայաստանը և Թուրքիան` մոռանալով Ֆրանսիան

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հիշել է Հայաստանը և Թուրքիան` մոռանալով Ֆրանսիան

Դեկտեմբերի 22-ին լրագրողների և ԱՄՆ Պետդեպի մամուլի փոխխոսնակ Մարկ Տոների հանդիպման ժամանակ վերջինիս չափազանց հակիրճ է մեկնաբանել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Շատ արագ կասեմ: Մեր հայացքներն այս հարցի առնչությամբ մենք ավելի վաղ արտահայտել ենք, և դրանք չեն փոխվել: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը», – պատասխանելով օրինագծի մասին լրագրողի հարցին ասել է Տոները` չխոսելով Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների մասին: