Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրին հարակից ժայռից հնարավոր քարաթափումները կանխելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը` ՀՀ Կառավարության հանձնարարությամբ, կիրականացնի ժայռի պայթեցման աշխատանքներ։
Արհեստական քարաթափումից ավտոճանապարհը չվնասելու նպատակով ճանապարհի ասֆալտյա մակերեսը ծածկվել է 1000 խմ բնահողով։
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում արհեստական քարաթափման աշխատանքները նախապատրաստելու և իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-24-ը նշված տեղամասում գործում է միայն մեկ երթևեկամաս, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 շրջանցիկ ճանապարհով:
Պայթեցման աշխատանքները կիրականացվեն շաբաթ օրը` դեկտեմբերի 24-ին: