Home / Հայաստան / Թուրքիայի երկրաշարժը զգացել են նաև երևանցիները

Թուրքիայի երկրաշարժը զգացել են նաև երևանցիները

Այսօր 11:52-ին թուրք-իրանական սահմանի մոտ, Երևանից 28 կմ հեռավորության վրա 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում են միջազգային սեյսմիկ ծառայությունները: Ցնցումները հստակ զգացվել են Հայաստանի տարածքում, մասնավորապես, Արտաշատում և Երևանում: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 5 կմ խորության վրա:

Հայաստանի մայրաքաղաքում երկրաշարժը 4 բալ ուժգնություն է ունեցել: