Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի կառավարությունում առաջին սկանդալն է բռնկվել: Փոխվարչապետ Կարլո Մալինկոնիկոն ստիպված է եղել հրաժարական տալ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները պարզել են, որ քաղաքական գործիչը մի քանի տարի առաջ իջևանել է Տոսկանայի թանկարժեք հյուրանոցներից մեկում խոշոր իտալացի գործարարի հաշվին, գրում է «Կեմերսանտը»:
ԶԼՄ-ների տեղեկություններով` 2007 և 2008 թվականներին Կարլո Մալինկոնիկոն Տոսկանա է այցելել, որտեղ մնացել է Il Pellicano հյուրանոցում: Միաժամանակ 10 հազար եվրո կազմող նրա հաշիվը փակել է շինարարությամբ զբաղվող խոշոր գործարար Ֆրանչեսկո Դե Վիտո Պիշիչելին: Այս պատմությունը սկանդալային է դարձել նաև այն պատճառով, որ Պիշիչելին ներգրավված է շահութաբեր պետական պատվերների ստացման համար պաշտոնյաներին կաշառք տալու գործի մեջ: