Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյաններին շուտով հնարավոր կլինի գնել: Նրանց կերպարներով պլաստմասե բարբի տիկնիկներ կստեղծվեն:
Տիկնիկները կպատրաստվեն աղջիկների մարմնի կառուցվածքին համապատասխան`շեղվելով դասական բարբիների չափանիշներից: Այս մասին հայտնել են «Բարբի» բրենդի ներկայացուցիչները:
Քարդաշյանների այս նախաձեռնությունը, սակայն, բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում: Ամերիկացիներն առցանց նամակ են հղել տիկնիկների արտադրությամբ զբաղվող Mattel ընկերությանը` պահանջելով Քարդաշյանների կերպարներով բարբիներ չպատրաստել և երեխաների մանկությունը ծաղրանքի չվերածել:
«Քարդաշյանները մեր երեխաների համար օրինակելի կերպարներ չեն: Մինչդեռ Mattel-ը նրանցից «Բարբի ընկերներ» է սարքում:
Երբ ենք դադարելու աղբն ու ցեխը վաճառել մեր երեխաներին: Միակ բանը, որով հայտնի է այս ընտանիքը, դա Քիմ Քարդաշյանի սեքս պարունակող տեսանյութի տարածումն է:
Սրանք այն օրինակները չեն որ պետք են մեր երեխաների և ապագայի համար», – ասված է նամակում: