Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը կողմ է թե’ համամասնական, թե’ մեծամասնական ընտրակարգին, սակայն ճիշտ է համարում համամասնական ընտրակարգը:
«Մեր կուսակցությունը կորոշի հետագա անելիքների մասին ու անպայման կտեղեկացնի՝ ԱԺ-ի ընտրությունների կմասնակցենք համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով: Չեմ բացառում նաև մեծամասնականով իմ առաջադրվելու փաստը», – ասել է նա:
Կարապետյանի խոսքով՝ օլիգարխներին ձեռնտու է մեծամասնական տարբերակը: Նրանք են առաջադրվում մեծամասնականով և ընտրվելուց հետո դառնում են հանրապետական: Խոսելով այլ կուսակցությունների մասին` նա նշել է հետևյալը.
««Օրինաց երկիրն» իրեն սպառել է և ընդհուպ ժավելով չի կարողանա մաքրել դավաճանի իր պիտակը: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», կասեմ, որ այն ուժի, փողի կուսակցություն է, սակայն որևէ գաղափար չունի», – եզրափակել է Կարապետյանը: