Իլոն Մասկի ինտերնետը Ուկրաինայի բանակի համար չէ
Starlink-ը պետք է օգտագործվի մարդասիրական նպատակներով. բանկերը, հիվանդանոցները, բնակիչներին ինտերնետով ապահովելու համար...
Փողի մենամարտը գլխավոր արցախցիներին հասցրեց Մոսկվա
Ղարաբաղի նախագահը, իսկ ավելի ուշ՝ նաև պետնախարարը ճեղքել են շրջափակումը և մեկնել Մոսկվա․ արդեն մի քանի օր է, ինչ նման տեղեկություններ են շրջանառվում։ Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը ոչ հերքում է դրանք, ոչ էլ հաստատում՝ հրաժարվում է մեկնաբանել։ Մեկնաբանություններ չեն տալիս նաև Ղարաբաղի և Հայաստանի կառավարությունների լրատվական բաժինները։ Նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն գնացել-հետ է եկել, իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեռ Մոսկվայում է՝ ուղիղ եթերով երեկ հայտարարել էր ղարաբաղցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Թե ինչ ճանապարհով և ինչի համար են նրանք մեկը մյուսի հետևից մեկնել Ռուսաստան՝ ոչ ոք ստույգ չգիտի։ Պետրոսյանը կարծում է, որ նախագահի և պետնախարարի միջև ներքին պայքար կա․ «Խոսակցություններ կան, որ Արայիկ Հարությունյանը ուզում է Ռուբեն Վարդանյանին հանել»։ «Գնացել եք Մոսկվա, հետ եք եկել։ Գիտեք, որ հիմա Ռուբեն Վարդանյանն էլ է այնտեղ գտնվում։ Չեք էլ սպասում, որ հետ գա», - դիմելով նախագահ Հարությունյանին՝ ասել էր ընդդիմադիր Պետրոսյանը․ - «Եկել, տարբեր շրջանակների հետ աշխատում եք, որ պառակտեք մեր հանրությունը»։ «Պառակտման մասին» մի քանի օր առաջ խոսել էր նաև նաև Ղարաբաղի նախագահը․ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ երեք օր առաջ տեղի ունեցած հանդիպմանը Հարությունյանը հանձնարարել էր իրավական գնահատական տալ ներքին անկայունություն հրահրողներին. «Ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպ թշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբ ներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ»: Թե ովքեր են հրահրողները՝ պարզ չէ։ «Ազատության» հետ զրույցում Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանը (Արայիկ Հարությունյանի թիմակիցներից է) հավաստիացրել էր՝ խոսքը արտախորհրդարանական խմբերի մասին է, որ այս դժվար օրերին մեղավորներ են փնտրում, «գումարների յուրացման, ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին թեզեր են գեներացնում»: Վարդանյան-Հարությունյան հակադրության մասին տեղեկությունները պատգամավորը «շահարկում» էր որակել։ Ընդդիմադիր Տիգրան Պետրոսյանը այլ տեղեկություններ ունի։ Ասում է՝ նախագահ-պետնախարար «մենամարտի» պատճառը քաղաքական տարաձայնությունները չեն՝ փողն է։ Վարդանյանի հանձնարարությամբ ստուգումներ են իրականացվել Արցախի ներդրումային ու գյուղաջակցության հիմնադրամներում, միլիոնների չարաշահումներ են բացահայտել։ Իրավապահ մարմինների հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպմանը Հարությունյանն էլ էր այդ հիմնադրամների մասին խոսել։ Հայտարարվել էր, թե նա հանձնարարել է գտնել պետհիմնադրամների գումարները փոշիացրած անձանց և վերականգնել պետությանը հատկացված վնասը։ Հիշատակված հիմնադրամները փոխկապակցված են Արայիկ Հարությունյանի հետ։ Ղարաբաղցի ընդդիմադիրները դեռևս նրա վարչապետության ժամանակ էին ահազանգում՝ այդ հիմնադրամներով հսկայական գումարներ են լվացվում, պետական միջոցները ուղղվում են այսօրվա նախագահի մտերիմներին։ տե՛ս — Բաքվի «մեկ ադրբեջանցին», Ռուբենի պայքարը, Ռուսաստանի խոստումը — Ի՞նչ անել, երբ «ոչինչ հնարավոր չէ անել, իսկ վերևը ուրիշ բազառ ա» — Միջանցք փակելը նաև ոսկու մասին է — Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը — Ռուսը չլինի՝ մենք չենք լինի․ Ռ․ Վարդանյանը՝ ղարաբաղցիների անունից — Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել — Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանը — Հայերին վտարում են Ղարաբաղից — Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել — 30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին — Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել — Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք
Վիգեն Սարգսյանը ապօրինաբար բնակարաններ է բաժանել Երևանում. դատախազություն
Նախկին նախարարը բնակարաններ է հատկացվել «զինծառայող չհանդիսացող երեք անձանց» և․․․
Հաց բերողի փորձաքննության կեղծումը Չարչյանին զրկեց անձեռնմխելիությունից
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանին («Հաց բերողը») նշանակված․․․
Միլիարդների վատնում, անպիտան հրթիռներ․ Սեյրան Օհանյանը էլ անձեռնմխելի չէ
«Վատման եղանակով հափշտակել է», պետությանը պատճառել է մոտ 6 միլիարդի վնաս․․․
Արտակարգ իրավիճակի մեջ առաջացած արտակարգ իրավիճակ
Չնայած ռազմական գործողությունները հիմանականում ավարտվել են, Սիրիայի առողջապահության համակարգը չի վերականգնվել․․․
Ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ պետք չէ․ ՌԴ ԱԳՆ
Բաքուն ու Երևանը համաձայն են խաղաղապահների աշխատանքի ձևին և աջակցում են դրան՝ հայտարարում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Պահածոյի համար ծեծել է սպան, կրակել է համածառայակիցը․ ՔԿ
Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու համար կալանավորվել է նրա համածառայակիցը և վերադաս սպան՝ հայտնում է Քննչական կոմիտեն։ Դեռևս 2022-ի դեկտեմբերին Քննչականը հաղորդել էր, որ Հայաստանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74»-ից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հոսպիտալ։ Նախաքննության ընթացքում, ըստ իրավապահների, պարզվել է, որ զինծառայողի վրա կրակել է ծառայակիցը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն իմացել է, որ իր ենթակայության տակ գտնվող զինծառայողները՝ շարքային Գ․Պ․-ն և Գ․Հ․-ն, նոյեմբերի կեսերին հափշտակել են «զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո»։ Արդեն դեկտեմբերի 3-ին լեյտենանտ Գ․Բ․-ն՝ կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, «հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ»: «Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ․-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն», - մանրամասնում է Քննչական կոմիտեն: Նախաքննության ընթացքում ի հայտ եկած «ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշների» հիմքով հունվարի 25-ին նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին: Հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի, շարքային Գ.Պ.-ի և կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: «Շարքային Գ.Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը», - ասված է հաղորդագրությունում։
Սիրիան և Թուրքիան օգնության կարիք ունեն. զոհերի թիվը աճում է
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական․․․
ՔՊ-ականը և ընկերները կալանավորվել են խմբակային ավազակության համար
«Նիվայով» մոտեցել են, «խուզարկել են», «խլել են» դրամապանակը՝ 910 եվրոյով, հեռախոսները, անձնագիրը...
Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. Հայաստանը պատրաստ է օգնել (թարմացվող)
փետրվարի 7, ժ․ 11։30 — Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 3381, վիրավորներինը՝ 20436-ի։ Սիրիայում զոհերի թիվն այս պահի դրությամբ 1444 է։ Միայն Թուրքիայում մոտ 6000 շենք է փլուզվել։ Ավելի քան 15 միլիոն մարդ գիշերել է փողոցում։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ամփոփված տվյալների համաձայն, երեկ գիշերը (7.7-7.8 մագնիտուդ)և օրվա մեջ (7.6 մագնիտուդ) տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից հետո առնվազն 185 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենաուժգինները՝ 5, 6 և 6․6 մագնիտուդով։ Մալաթիայում զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ 15։20 — Առկա տվյալներով, երկրաշարժի հետևանքով Սիրիայում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել՝ տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Մալաթիայում զոհվածները ամուսիններ են։ Առկա տվյալներով, երկրաշարժի հետևանքով Սիրիայում 4, Թուրքիայում 2 հայ է զոհվել՝ տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Մալաթիայում զոհվածները ամուսիններ են։ մանրամասները՝ https://t.co/JGTv1i6ff7) (կից տեսանյութը՝ Գազիանթեպից pic.twitter.com/sY98vFKvr5 — Epress.am (@epressam) February 6, 2023 14։48 — Քիչ առաջ Թուրքիայի հարավում նոր՝ 7․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ Դիարբեքիրում նոր շենքեր են փլուզվում, շենքերից մեկի փլուզման պահը հայտնվել է տեղական հեռուստաալիքների ուղիղ եթերում։ Գազիանթեփում ասֆալտապատ փողոցներին ճաքեր են հայտնվել։ Ստորգետնյա նոր ցնցումը զգացվել է թուրքական Սամսունում, Ադանայում, Չորումում և մի շարք այլ քաղաքներում, Սիրիայում՝ Դամասկոսում, Լատակիայում։ Թուրքական տելեգրամ-ալիքները գրում են նաև կենտրոնական Թուրքիայում ուժգին հետցնցումների մասին։ https://twitter.com/epressam/status/1622555719319912448 14։00 — Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, գիշերը հզոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը նշել է, որ 7․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Քահրամանմարաշ մարզի Պազարջիկ շրջանում էր։ Եկրաշարժը տեղական ժամանակով ժամը 04։17-ին է եղել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Սիրիայում և մի քանի այլ երկրներում։ Տասնյակ քաղաքներ փլատակների տակ են, կան հայրուրավոր զոհեր։ EMSC-ի և ԱՄՆ Երկրաբանական ծատայության տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7․8 մագնիտուդ։ Սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»։ Երկրաշարժից հետո առնվազն 42 հետցնցում է գրանցվել (որոշ տվյալներով՝ 66), դրանցից ամենաուժգինը՝ 6․6 մագնիտուդով։ Պատկերացնելու համար նշենք, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6․8 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայում՝ Ադանա, Անկարա, Անթալիա, Գազիանթեպ, Կայսերիում, Մերսին, Թրաբզոն, Շանլըուրֆա նահանգներում, նաև Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում։ Թուրքիայի և Սիրիայի մի շարք քաղաքներ ավերված են։ Իտալիայում հայտարարել էին ցունամիի բարձր վատնագի մասին, ավելի ուշ ահազանգը հետ է կանչվել։ հարյուրավոր զոհեր Զոհերի թիվը Թուրքիայում հասել է 912-ի՝ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ավելի քան 5 հազար վիրավոր կա։ Սիրիայում առնվազն 237 մարդ է զոհվել, առնվազն 639-ը վիրավոր են՝ հաղորդել է տեղական ԱՆ-ն։ Զոհեր կան Հալեպում, Լաթաքիայում, Համայում, Տարտուսում։ Այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայ, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), գրել է Հայաստանի արտգործնախարարությունը․ «Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ»։ փլատակների տակ Պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայում առնվազն 1710 շենք է փլվել։ Համացանցում շրջանառվող տեսանյութերում ամբողջությամբ ավիրված կվարտալներ են երևում․ փլված շինությունների առնվազն մի մասը բազմահարկ/բազմաբնակարան շենքեր են։ «Անադոլուն» գրում է, որ երկրաշարժից հետո Թուրքիայի որոշ շրջաններում հրեհվել են գրասենյակային և արտադրական տարածքները։ Հաթայի մարզում գազատար է պայթել, ավիրվել է նաև տեղական օդանավակայանի թռիչքուղին։ Քահրամանմարաշի և Գազիանթեպի օդանավակայանները դադարեցրել են քաղաքացիական չվերթները։ Երկրաշարժի հետևանքով քանվել է նաև Գազիանթեփի պատմական ամրոցը։ Սիրիայում վնասվել է Հալեպի միջնաբերդը։ Ստամբուլում թողարկվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքով Թուրքյաի Իսքենդերունի շրջանում վնասվել է նաև հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։ «Տեղի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից լուրերը նույնպես մտահոգիչ չեն»,- հավելել է Գոչունյանը։ տագնապ Թուրքիայում ամենաբարձր մակարդակի տագնապ է հայտարարվել․ երկրի իշխանությունները աջակցություն են հայցել միջազգային հանրությունից։ Որոնողական և փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դրանցում ներգրավվել է նաև թուրքական բանակի օդուժը։ Հազարավոր կամավորներ Ստամբուլից տեղափոխվել են աղետի գոտի։ Փրկարարական աշպատանքներում է ներառվել նաև Սիրիայի ՊՆ-ն։ СNN-ը նշում է, որ փրկարարական օպերացիայի վրա կարող են ազդել նաև եղանակային պայմանները․ Գազիանթեփում, օրինակ, ջերմաստիճանի անկում, անձրև և ձյուն է սպասվում։ «Սպիտակ սաղավարտներ» սիրիական բարեգործական կազմակերպությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքը «աղետի գոտի» է անվանել։ Կազմակերպության տվյալներով, այնտեղ հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան։ վերջին տարիների ամենաավերիչ երկրաշարժը Սա, ըստ ամենայնի, վերջին տարիների ամենաավերիչ երկրաշարժերից մեկն է։ Կանդիլի թուրքական աստղադիտարանը, որը զբաղվում է նաև երկրաշարժերի ուսումնասիրությամբ, հայտարարել է, որ սա ամենաուժգին ստորգետնյա ցնցումն է 1999 թվականի օգոստոսի 17-ին Իզմիթում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Պաշտոնական տվյալներով, այն ժամանակ ավելի քան 17 հազար մարդ էր զոհվել։ Վիրավորների թիվը գերազանցում էր 44 հազարը։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նշել է, որ Քահրամանմարաշի երկրաշարժը երկրում վերջին 100 տարիներին տեղի ունեցած ամենաուժգին ցնցումներից մեկն է։ Ամերիկացի երկրաբաններն այն համեմատել են Արևելյան Թուրքիայում 1939 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետ, որը առնվազն 30 հազար մարդու կյանք էր խլել։ ցավակցություններ Օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած պետությունների թվում է նաեւ Հայաստանը: «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու», - թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լաչինի հարցով «մեր իրավատեր կամքը»․ ցույց Երևանի կենտրոնում
— Մենք՝ որպես քույրեր և եղբայրներ, որպես հայրենակիցներ, պետք է օգնենք նրանց