Հայաստանի իշխանությունների համար կարևոր է հեղինականվոր կազմակերպությունների կարծիքը, սակայն միշտ չէ, որ դրանք լինում են օբյեկտիվ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունների օրերս հրապարակած զեկույցների Հայաստանի վերաբերող մասերը, համաձայն որոնց Հայաստանը շարունակում է մնալ կիսաազատ և իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում մարդու իրավունքները երկրում պահպանելու համար:
«Ըստ իս` Human Rights Watch-ի, ինչու չէ նաև Freedom House-ի զեկույցները թերի են: Մենք ակտիվ օրենսդրական բարեփոխումներ ենք արել: Պատճառները, թե ինչու են այդ զեկույցները ոչ օբյեկտիվ, չպետք է որոնել, մենք ընդամենը պետք է շարունակենք գնալ ժողովրդավարության ճանապարհով», – ասել է Էդուարդ Շարմազանովը: