Home / Հայաստան / Գյումրիի քաղաքապետը կղեկավարի Շիրակի մարզի ՀՀԿ-ի շտաբը

Գյումրիի քաղաքապետը կղեկավարի Շիրակի մարզի ՀՀԿ-ի շտաբը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կղեկավարի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային նախընտրական շտաբը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Օրերս տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստ, որտեղ նա ընտրվել է խորհրդի նախագահ։ Ղուկասյանի տեղակալները կլինեն Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և մարզի քաղաքաշինական տեսչության պետ ժորա Միքայելյանը։ Մարզային խորհրդի նիստում քննարկվել են նաև նախընտրական հարցեր, մասնավորապես, թե կուսակցությունը քանի նախընտրական շտաբ է բացելու, որ տարածքներում, և որ շտաբը ով է ղեկավարելու։

Օրաթերթի տեղեկություններով` Վարդան Ղուկասյանը հատուկ կարևորություն է տվել թիվ 34 ընտրատարածքում սպասվող պայքարին, որտեղ ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանը մրցակցելու Է ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ։