Home / Հայաստան / Պուտինի աչքերում «Կ», «Գ»,«Բ» կարդացած Սենատորը զգուշացրել է «սիրելի Վլադին» «արաբական գարնան» մասին

Պուտինի աչքերում «Կ», «Գ»,«Բ» կարդացած Սենատորը զգուշացրել է «սիրելի Վլադին» «արաբական գարնան» մասին

Արիզոնա նահանգի սենատոր Ջոն ՄըքՔեյնը Twitter-ի իր միկրոբլոգում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է ընդդիմադիր տրամադրությունների ավելացման մասին:

«Սիրելի Վլադ, «արաբական գարունն» արդեն քո հարևանությամբ է»,- կիրակի գրել է 75-ամյա քաղաքական գործիչը: ՄըքՔեյնը գրառմանը կցել է նաև փետրվարի 4-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում կայացած հանրահավաքի մասին The New York Times-ի հոդվածը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՄըքՔեյնը հեգնական հայտարարություններ է անում Պուտինի վերաբերյալ: 2011 թվականի հոկտեմբերին ՄըքՔեյնը հայտարարել էր, որ լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի մահը «անհանգստանալ սկսելու առիթ է» այլ բռնապետների համար, որոնց թվում է նաև Պուտինը:

Իսկ 2011թ. սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ Պուտինը մտադիր է կրկին նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել, ՄըքՔեյնը Twitter-ում կրկին քամահրանքով նկատել էր. «Ինչպիսի անակնկալ, ցնցող լուր»: Իսկ ավելի վաղ ամերիկացի քաղաքական գործիչը նշել էր, որ հանդիպման ընթացքում Պուտինի աչքերում երեք տառ է կարդացել «Կ», «Գ», և «Բ»: