Կենցաղային բռնության վերաբերյալ գործը քննող Ֆլորիդա նահանգի դատավոր Ջոն Հերլին կարգադրել է պատասխանող կողմին` 47-ամյա Ջոզեֆ Բրեյին, իր մեղքը քավել` կնոջը ռեստորան և բոուլինգի հրավիրելով, հայտնում է lenta.ru-ն:
Բրեյի գործերում ասվում է, որ նա հարձակվել է կնոջ վրա իրենց մեջ ծագած վեճի արդյունքում: Կինը վիրավորվել էր, որ ամուսինը չի շնորհավորել իր ծննդյան տոնը, արդյունքում տղամարդը չի կարողացել զսպել զայրույթը և կնոջը բազմոցից ցած գցելով բռնել է նրա կոկորդը, և բռունցք ցույց տվել, սակայն չի հարվածել:
Շուտով նրան ձերբակալել են: Բրեյի գործի հետ ծանոթացած դատավորը վճռել է, որ միջադեպը այնքան էլ լուրջ չէ, և քանի որ տղամարդը կյանքում առաջին անգամ էր ձերբակալվում, իսկ կինն էլ վնասվածքներ չունի, հետևաբար մեղադրյալին կալանք չի հասնում:
Ըստ դատավորի`նա պետք է ընդամենը գնա տուն, գեղեցիկ հագնվի, կնոջը տանի ռեստորան, իսկ այնուհետև բոուլինգի:
Կատարել է արդյոք Բրեյը դատավորի կարգադրությունը թե ոչ, հայտնի չէ: