Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել են Հրազդանում կիրակի կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները և Կոնգրեսի ռազամավարության հետ կապված հարցեր: Այս մասին նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` քննարկվել նաև մարտի մեկին կայանալիք հանրահավաքը, մասնավորապես, հանրահավաքի ժամանակ ժողովրդին ներկայացվող օրակարգի հարցեր: Նիստի ժամանակ շարունակվել են նաև համամասնական ցուցակի ձևավորման հետ կապված խնդիրները: