Home / Հայաստան / Ազգային գրադարանի նախկին տնօրենի բնակարանում փնտրում են գողացած գրքերը

Ազգային գրադարանի նախկին տնօրենի բնակարանում փնտրում են գողացած գրքերը

Չնայած Հայաս­տանի Ազգային և Երևանի պետա­կան համալսարանի գրադարաններից մի քանի միլիոն դրամի արժողու­թյան գրքերի գողություն կատարած հանցավոր խմբի 4 անդամներ նախորդ տարվա դեկ­տեմբերի 26-ին ձերբակալվել էին, երեկ մի քանի ժամ խուզարկության է ենթարկվել  Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի բնակարանը: Այս մասին տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը:

Խուզարկությունից հետո Սարգսյանին տարել են Կենտրոնի քնն­չական բաժին և մի քանի ժամ էլ այն­տեղ հարցաքննել։

«Ի դեպ, նախկին տնօրենին հարցաքննում են արդեն 3-րդ անգամ, և չնայած մեղադրյալների ինքնությունն արդեն պարզ է, ու քրեա­կան գործով մեղադրանքն էլ առաջադրված, բայց գրքերի գողոնը շարունակում են փնտրել նախ­կին տնօրենի մոտ, ով հիմա արդեն ոչ միայն չի զբաղեցնում Ազգային գրա­դարանի տնօրենի խորհրդականի պաշտոնը, այլև արգելված է վերջինիս մուտքը գրադարան», – գրում է օրաթերթը։