Home / Հայաստան / Ինչու Վանաձորի ՔԿՀ-ն մեկ տարի է բժիշկ չունի

Ինչու Վանաձորի ՔԿՀ-ն մեկ տարի է բժիշկ չունի

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը մոտ մեկ տարի է բժիշկ չունի, գրում է «Երկիր» օրաթերթը։

«Մարդուն պատժախուց տանելու համար եզրակացություն պետք է տա բժիշկը։ Իսկ քանի որ բժիշկ չկա, այդ եզրակացությունը տալիս են բուժակները կամ քույրերը, ովքեր բժշկի որակավորում չունեն», – թերթի հետ զրույցում ասել է քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքերով` այս ՔԿՀ-ում նախկին բժշկի աշխատանքից դուրս գալուց հետո չեն կարողանում նոր բժիշկ ընդունել, քանի որ աշխատավարձը ցածր է, աշխատանքային պայմաններն էլ լավը չեն։