Վերջին հնագիտական պեղումները թույլ են տվել գիտնականներին ենթադրել, որ Ամերիկան հայտնաբերվել է շատ ավելի վաղ շրջանում` շուրջ 10 հազար տարի առաջ ամերիկյան հնդկացիների սիբիրյան նախնիների կողմից, գրում է The Independent-ը:
ԱՄՆ-ի արևելյան ափերի երկայնքով 6 տարբեր հատվածներում 19-26 հազար տարվա կյանք ունեցող եվրոպական տիպի մի քանի տասնյակ քարե գործիքներ են հայտնաբերվել: Դրանց մեծ մասը հայտնաբերվել է Դելավեր նահանգի համալսարանի գիտնականների կողմից:
Համալսարանի մասնագետները, վերլուծելով բոլոր գտածոները, հաստատել են, որ Սիբիրի բնակչության մի մասը սառույցի վրայով Հյուսիսային Ամերիկա է գաղթել
Սառցե դարաշրջանի ընթացքում:
Եվրոպացիների միգրացիայի արդյունքում, բնիկ ամերիկացիների բնակչությունը ասիմիլացիայի է ենթարկվել, կամ վերացել է սննդի և այլ ռեսուրսների համար պայքարում, կարծում են հնագետները:
Փորձագետները նշում են, որ սա վերջին տարիների ամենալուրջ բացահայտումներից է, որ կարող է շատ բան պարզաբանել երկիր մոլորակի վրա մարդկության տարածման վերաբերյալ:
Ներկայումս գիտնականների մեծ մասը 1492 թվականին Քրիստոփոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի բացահայտման տեսության կողմնակիցներն են: