Այսօր, ժամը 13.15-ի սահմաններում Սևանա լճից դուրս է բերվել փետրվարի 17-ի առավոտյան ջրախեղդ եղած 55-ամյա Արամայիս Մանուկյանի դին: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է գործով զբաղվող քննիչ Գարիկ Երանոսյանը:
«Դիակի որոնողական աշխատանքներն այս բոլոր օրերին չեն դադարեցվել, ինչի ադյունքում էլ փրկարարների ջանքերի շնորհիվ Մանուկյանի դիակն այսօր դուրս է բերվել լճի այն նույն հատվածից, որտեղ հիմնականում տարվում էին աշխատանքները: Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության»,- նշել է Երանոսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի առավոտյան ժամը Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Արամայիս Մանուկյանը կնոջը տեղեկացրել էր, որ գնում է լիճ՝ ձուկ որսալու:
Երանոսյանի խոսքով` Մանուկյանը սիրողական ձկնորսությամբ է զբաղվել ու լիճ է դուրս եկել առանց նավակի:
«Դուրս գալով տնից` Մանուկյանը ոտքով գնացել է լճի ուղղությամբ, ավելի ուշ զանգել է կնոջն ու տեղեկացրել, որ ինքն արդեն լճի վրա է», – ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր Երանոսյանը:
Լուսանկարը` armeniatv.com