Մարտի 5-ին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Գապբնակշին» և «Նարեկ-Դավիթ» ընկերությունների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանին:
Վերջինիս մեղադրում են Երևանի Արամի և Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում մի բնակարանը մի քանի անձանց վաճառելու ճանապարհով բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ 407 մլն 413 հազար դրամի հափշտակման մեջ:
Հիշեցնենք, որ Արամի, Բուզանդ, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը մի քանի ամիս է` բողոքի ակցիաներ են անցկացում նախագահական նստավայրի և կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են լուծելու իրենց խնդիրը և վերադարձնել Պապոյանի խաբեությամբ պատճառով կորցրած բնակարանները կամ կորցրած գումարները: