Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության երեկ հրապարակած համամասնական ցուցակին, կարծիք է հայտնել, որ ցուցակով «Ժառանգությունը» ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները «ամուսնացան» «Ժառանգության» կամքից անկախ:
Ըստ քաղտեխնոլոգի` միայն մի պատճառ կա, թե ինչու երկու կուսակցությունները դաշինք չկազմեցին, այլ հանդես եկան մեկ ցուցակով. դաշինքի դեպքում քաղաքական ուժերը ստիպված են հաղթահարել 7%-ի շեմը, միասնական ցուցակի 5%-ի փոխարեն:
Ներկայացված ցուցակը, ըստ քաղտեխնոլոգի, «Ազատ դեմոկրատններն» են` «Ժառանգության» անվան տակ, և շատ բնական է, որ «Ժառանգության» ակտիվ անդամները դժգոհ են ցուցակից:
«Ամենագրավիչը «Ժառանգության» մեջ դա նրա խմբակցությունն էր, այն էլ` ոչ ամբողջ խմբակցութունը` 4-5 հոգի: Իսկ ցուցակում այդ պատգամավորներից Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը նույնիսկ առաջին 10-յակում չկան», – ասել է Արմեն Բադալյանը` անտրամաբանական համարելով նման ցուցակի կազմումը:
Ըստ քաղաքագետի` միասնական ցուցակից մեծ օգուտներ չի քաղի նաև «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը:
««Ազատ դեմոկրատները» վիրտուալ կուսակցություններից է, որոնց մենք տեսնում ենք մենակ ինտերնետում, մամուլում, կուսակցությունը ուզում է մտնել խորհրդարան` «Ժառանգության» միջոցով», – ասել է Բադլյանը: