«Եղբայրդ ՍՊԻԴ ունի». Երևանի ոստիկանները ողջ գիշեր նվաստացրել են ՄԻԱՎ-ով ապրող մարդուն
Պարեկները ՄԻԱՎ ունեցող տղամարդու պայուսակում հակառետրովիրուսային դեղեր են հայտնաբերել, չեն հավատացել, որ դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ի բուժման համար, և թմրանյութեր պահելու կասկածանքով բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Բաժնում նրան ծաղրել են, նվաստացրել, ՄԻԱՎ-ի մասին պատմել են բոլոր ծառայակիցներին (ընթացքում ՄԻԱՎ-ը խառնել են ՁԻԱՀ-ի հետ), առանց թույլտվության պատասխանել են նրա հեռախոսազանգերին, ՄԻԱՎ դրական կարգավիճակը բացահայտել նաև ընտանիքի անդամներին։ Գիշերը ժամը 12-ն անց կես, տուն վերադառնալու ճանապարհին, ինձ կանգնեցրեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ասացին, թե թմրանյութ են փնտրում, բացեցին պայուսակս և գտան ՄԻԱՎ-ի բուժման համար նախատեսված ՀՌՎ դեղեր՝ պատմել է տղամարդը։ «Չիմանալով, թե ինչի համար են նախատեսված այդ դեղերը, ոստիկանները սկսեցին մեղադրել ինձ թմրանյութեր պահելու մեջ: Փորձեցի բացատրել, չլսելով իմ բացատրությունները՝ տարան Ոստիկանության բաժին։ Ինձ հարցաքննում էին տարբեր աշխատակիցներ: Հարցին՝ ի՞նչ դեղեր են դրանք, պատասխանեցի, որ B20-ի համար նախատեսված դեղեր են: Քննիչը հրահանգեց մյուս աշխատակիցներին նայել ինտերնետում՝ ինչ է նշանակում B20: Տեսան, որ նշանակում է՝ մարդն ունի ՄԻԱՎ, սկսեցին ծաղրել, գոռալ, թե բաժնում ՍՊԻԴ-ով հիվանդ կա, իմ ՄԻԱՎ դրական կարգավիճակը առանց իմ համաձայնության բացահայտեցին ամբողջ բաժնում, տեղեկատվությունը հասավ մինչև բաժանմունքի ոստիկանության պետին», - տղամարդու խոսքերը մեջբերել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը։ Երիտասարդը խնդրել է, որ դեղերն ուղարկեն փորձաքննության։ Առաջարկել է զանգահարել բուժող բժշկին։ Զանգահարել են։ Բժիշկը զգուշացրել է՝ առանց պացիենտի համաձայնության ոչ ոք, այդ թվում՝ ոստիկանը, իրավունք չունի բացահայտել նրա կարգավիճակը, դա օրենքի խախտում է, և առաջարկել է պաշտոնական հարցում անել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Այս ողջ ընթացքում տղամարդու անձնական հեռախոսը ոստիկանները մոտ է եղել։ Ուշ գիշերը նրան զանգահարել է եղբայրը, որ հասկանա՝ ո՞ւր է, ինչո՞ւ տուն չի եկել։ «Իմ ընտանիքի անդամները չգիտեին, որ ես ապրում եմ ՄԻԱՎ-ով: Չէի ուզում ավելորդ սթրեսի ենթարկել նրանց: Ոստիկանության աշխատակիցն առանց իմ համաձայնության պատասխանեց հեռախոսազանգին և եղբորս ասաց՝ գիտե՞ս, որ եղբայրդ ՍՊԻԴ ունի: Սա հերթական ծանր հարվածն էր ինձ համար», - ասել է երիտասարդը։ Լուսադեմին նրան ազատ են արձակել։ Դեղերը այդպես էլ չեն վերադարձրել․ «Տվեցին միայն անձնագիրս, դրամապանակս և բնակարանիս բանալիները»։ Հեռախոսը հետ են տվել մոտ 10 օր անց։ Խտրականության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման և բռնության մասին օրեր առաջ ահազանգել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը աջակցում է ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց։ Ինքը՝ տուժողը, հրաժարվել է գրավոր բողոք ներկայացնել իրավապահների դեմ: Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապաշտպանները ահազանգում են պետական հաստատություններում խտրականության, վատ վերաբերմունքի մասին և հիշեցնում՝ ո՛չ ոք, ո՛չ ոստիկանը, ո՛չ բժիշկը, ո՛չ ուսուցիչը, ո՛չ գործատուն իրավունք չունեն տարբերակված մոտեցում ցուցաբերել, ՄԻԱՎ-ի հիմքով սահմանափակել մարդու իրավունքները, առանց նրա համաձայնության երրորդ անձանց պատմել ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։ Սա խտրականություն և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում է համարվում, որը, ըստ օրենքի, նաև իրավական պատասխանատվություն է ենթադրում։ Տուժածները որպես կանոն խուսափում են բողոք ներկայացնելուց, որովհետև վախենում են, որ դա կհանգեցնի իրենց կարգավիճակի հետագա բացահայտմանը, քանի որ իրավական պաշտպանության մեխանիզմները թերի են գործում կամ առհասարակ չեն գործում։
Ինչո՞ւ չեք գրում Ղարաբաղի մասին․ Բաքվում ձերբակալեցին նաև խմբագիր Սևինջ Վակիֆգըզըին
Խմբագրությունից առգրավված 40 000 եվրոյի մասին ուժայինների հայտարարությունը սուտ է՝ այդ գումարը ոստիկաններն էին բերել։
Հարձակման ենթարկված խմբագրությունը գրում էր Ղարաբաղում շինարարության մասին
Abzas Media-ի հետաքննությունները վերաբերում էին նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին
65-ամյա Աղվան Պողոսյանը անհետ կորել է․ ոստիկանություն
1958 թվականին ծնված Աղվան Պողոսյանը նոյեմբերի 17-ին դուրս է եկել Երևանի Կուրղինյան փողոցի շենքներից մեկի բնակարանից և չի վերադարձել:
Բաքուն ծանր հանցանքներ է մեղսագրում Լաչինից առևանգված Ռաշիդ Բեգլարյանին
Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել օգոստոսի 1-ին Լաչինի շրջանի Աղավնո գյուղի տարածքից առևանգված 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրում է քրեական օրենսգրքի միաժամանակ 5 հոդվածներով, այդ թվում՝ «Խանքենդիի (Ստեփանակերտ) թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիներին խոշտանգելու», ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար։ APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական անվտանգության ծառայությունը, նշում է, իբր թե Բեգլարյանն ասել է, որ «Խոջալուից Աղդամ գնացող 200 խաղաղ բնակիչ սպանվել և թաղվել է Ասկերանի բերդի շրջակայքում»։ Ըստ ծառայության՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, «1992 թվականի փետրվարի 26-ին զինված կազմավորումները, որոնց թվում էր նաև Բեգլարյանը, ադրբեջանցիների զանգվածային բնաջնջման նպատակով դարանակալել են Ասկերանի բերդի մոտ և ավտոմատներով կրակել են Աղդամի շրջանի ուղղությամբ շարժվող գրեթե 200 խաղաղ բնակիչների վրա, որոնց մեծ մասը կանայք, երեխաներ և ծերեր էին»։ 1962 թվականին ծնված Ռաշիդ Բեգլարյանին «բերման ենթարկելու» մասին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել էր այս տարվա օգոստոսի 1-ին։ Այն ժամանակ Ղարաբաղյան առաջին պատերազմի և առավել ևս՝ «ռազմական» ինչ-որ «հանցագործությունների» մասին խոսք չկար։ Բաքվից հաղորդել էին, թե Բեգլարյանը ձերբակալվել է «Լաչինի շրջանի Աղավնո գյուղի հատվածում ադրբեջանա-հայկական սահմանը խախտելու համար»։ Բեգլարյանն 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում, որը արդբեջանական շրջափակման պատճառով ամբողջական պաշարման մեջ էր հայտնվել՝ զրկվելով կապից և՛ Ստեփանակերտի, և՛ Գորիսի հետ։ տե՛ս Ռաշիդ Բեգլարյանը խմած էր․ Ղարաբաղի ԱԱԾ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ից պարզաբանել էին՝ նա, ամենայն հավանականությամբ, հարբած է եղել, մոլորվել է և հայտնվել հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Ավելի ուշ ԼՂ դատախազությունից հաղորդել են՝ Բեգլարյանը «Հին Շեն գյուղից փորձել է ոտքով շրջանցել Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետը և հասնել Հայաստան, ճանապարհին առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից»։ տե՛ս Ադրբեջանը խոստանում է դատել հայազգի տղամարդկանց Ռաշիդ Բեգլարյանի «ձերբակալումից» 2 օր առաջ Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետից՝ Կարմիր Խաչի մեքենայից, առևանգել էին նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին։ Բաքուն նրան մի շարք ծանր հանցագործություններ էր մեղսագրել։ Նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր է ճանաչել «1991 թվականին Մաշալա գյուղի վրա զինված հարձակմանը մասնակցելու» համար և դատապարտել 15 տարվա ազատազրկման։ 68-ամյա տղամարդը իր վերջին խոսում նշել է․ «Ես անմեղ մարդ եմ, ես այնտեղ չեմ եղել, ես դրան չեմ մասնակցել, ինձ կարող եք ստուգել հատուկ սարքերով»։ Երևանը ահազանգել է՝ դատավարությունը ուղղորդված է եղել, չեն հարգվել միջազգային իրավական նորմերն ու մարդու իրավունքների երաշխիքները։
«Ավանդական արժեքներն» ու ընտանիքի բռնությունը հասցրել են դեռահասին ինքնասպանության
Ինքնասպանությունից մի քանի օր առաջ հայտնվել է «Xaytarak» ռուսալեզու տելեգրամ ալիքում․․․
Իմ եղբոր և այնտեղ զոհված բոլոր տղաների մասին. «1489»-ը՝ լավագույն ֆիլմ
— Շողակաթը մանրամասն վավերագրել է ամբողջ ընթացքը՝ որոնումներ, ԴՆԹ թեստ, սպասում, դիարան․ «Սկսեցի նկարել՝ չիմանալով դեռ, թե ինչ է մեզ սպասվում»
ԵՊՀ-ում պայթյունից վիրավորված աշխատակիցներից մեկի վիճակը ծանր Է. կա զոհ
Հրդեհված սենյակը գտնվում է մասնաշենքի նկուղում՝ պոմպակայանի համար էր, ծառայում էր նաև որպես հանդերձարան
Ցմահ պատիժը իմ մասնագիտությունն է․ Գարեգին Սարգսյան
Նուբարաշենի բանտում տեղի ունեցավ «Փակ դռների բաց գրականություն․ գրված և չգրված օրենքների դետերմինիզմ» գրքի շնորհանդեսը
Որ տենց է, դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև
Վաշինգտոն՝ «Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի», Բաքու՝ «ԱՄՆ-ն կարող է զրկվել միջնորդական դերից»
Չեմ ներելու զինվորական հագուստով երգիչներին․ հարցազրույց
— փոքրամասնությունները հակված են իշխանամետ լինել; մենք այստեղ աչքի փուշ ենք; համայնքը միատար չէ․․․
Հրանտ Դինքին սպանած երիտասարդ ֆաշիստը վաղաժամ ազատ է արձակվել
Սամասթը ցուցմունք է տվել՝ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի ոստիկապանապետը ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության պետը