Home / Հայաստան / ԲՀԿ-ական պատգամավորին չէին զգուշացրել, որ ինքը ցուցակում չի լինելու

ԲՀԿ-ական պատգամավորին չէին զգուշացրել, որ ինքը ցուցակում չի լինելու

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը միայն համամասնական ցուցակի հրապարակումից հետո է տեղեկացել, որ ինքն այդ ցուցակում ընդգրկված չէ: Այս մասին Բոստանջյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

ԲՀԿ-ի ցուցակը հաստատվել է երեկ` կուսակցության քաղխորհրդի նիստում, որից հետո հրապարակվել էր ցուցակի առաջին 20-յակը:

Վարդան Բոստանջյանի խոսքով` իր անունը չկա ոչ միայն համամասնական ցուցակի առաջին 20-յակում, այլև առհասարակ ցուցակի վերջին տեղերում:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի` իրեն ցուցակից դուրս թողնելու որոշումը, պատգամավորն ասել է, որ ինքը տեղյակ չէ:

«Ինձ ոչինչ չի ասվել: Ես ցուցակի հրապարակվելուց հետո եմ իմացել, որ չկամ:  Ուստի` որևէ  մեկնաբանություն չեմ կարող տալ», – ասել է Բոստանջանը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը ևս հրաժարվել է մեկնաբանել ԲՀԿ  ցուցակը: «ՄԵնք հրապարակել ենք մեր որոշումը` ինչպես, ում հետ գնալ խորհրդարանական ընտրությունների: Ցուցակը ձեր առջև է, ազատ եք մեկնաբանել»,- ասել է Գալստյանը: