Ամերիկացի կոնգրեսական Բոբի Ռաշին հեռացրել են Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճից` դեմոկրատ կոնգրեսականի արտաքին տեսքի պատճառով: Իր ելույթի ժամանակ կոնգրեսականը կապյուշոնով վերնազգեստ և սև ակնոցներ է հագել: Նրա գործընկերները մինչ վերջին պահը ոչինչ չէին կասկածում, քանի որ կոնգրեսականը գործնական կոստյումով էր: Իսկ դրա տաք թաքնված էր «ռեփերական» վերնազգեստը, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը:
Նա իր այս արարքով ցանկանում էր իր համերաշխությունը հայտնել մեկ ամիս առաջ ոստիկանի կողմից սպանված դեռահաս Տրեյվոն Մարտինի հազարավոր պաշտպաններին: Տրեյվոնը սպանվել է միայն այն պատճառով, որ կասկած էր հարուցել ոստիկանի մոտ: Տղան ակնոցներով և կապյուշոնով էր եղել: Ուժայինը կարծել էր, որ նրա առջև հանցագործ է:
«Դեռահասին սպանած Ջորջ Ցիմերմանը զենք է կիրառել ինքնապաշտպանության նպատակով»,- ասված է պաշտոնական վարկածում:
Կոնգրեսական Բոբի Ռաշը իր ելույթում ողջունել է երիտասարդ ամերիկացիներին, որոնք կապյուշոնով վերնազգեստ են հագնում և դատապարտել է օրենքները խախտողներին:
Դրանից հետո կոնգրեսականը ինքն էլ, ինչպես գտնում են նրա գործընկերները, բանդիտի տեսք է ընդունել: Հանրապետական Գրեգ Հարփերը հայտարարել է, որ Ռաշի ժամանակը լրացել է, սակայն կոնգրեսականը չի ցանկացել հեռանալ և սկանդալ է սարքել: Միջադեպից հետո նրան դուրս են բերել դահլիճից;
Դեմոկրատ Բոբի Ռաշը հայտնի է որպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպան: