Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը Պուտինից շնորհակալական հեռագիր է ստացել

Տիգրան Սարգսյանը Պուտինից շնորհակալական հեռագիր է ստացել

Ռուսաստանի Դաշնության վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան, որում ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի,

Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար:

Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և ի շահ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման:

Հարգելի Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ»: