Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 20.30-ին «Մոլորակի ժամ» միջազգային ակցիայի շրջանակներում լույսերը կանջատվեն: Երևանը ակիցային մասնակցում է չորրորդ անգամ, այս տարի ակցիային միանալու են նաև Վանաձոր և Կապան քաղաքները:
Երկիր մոլորակի կենսական պայմանների և ռեսուսների պաշտպանության այս ակցիայի սկիզբը դրվել է 2007թ., երբ առաջին անգամ Սիդնեյում 2 ժամով անջատել են լույսերը: Այդ օրվանից ի վեր ամեն տարի մարտ ամսվա վերջին շաբաթ օրը մոլորակի լույսերը անջատում են:
Ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի` ակցիան սիլվոլիկ նշանակություն ունի և ընդամենը խորհրդանշում է լույսեր անջատող քաղաքաների պատրաստակամությունը շարունակել պայքարը հանուն բնության պահպանման: Այնուամենայնիվ, մեկ ժամով լույսերը անջատելը բերում է բավկանին մեծ բացարձակ օգուտ: Ինչպես հայտնել է Կլիմայի կենվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը` 1 կմվ/ժ էներգիա արտադրելու համար 130 գրամ գազ է օգտագործվում և արտանետվում է 250գ CO2.
Անցյալ տարի «Մոլորակի ժամ»-ին մասնակցել էր 2500 քաղաք, 1700 հայտնի շենք: