Բեվերլի Հիլզում տեղի ունեցած «Հոլիվուդի լեգենդները» աճուրդի ժամանակ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի զգեստը վաճառվել է 108 հազար դոլարով:
Մոդելյեր Քեթրին Ուոքերի կողմից ստեղծված այս զգեստը արքայադուստրը կրել է
1992 թվականին` պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ: Զգեստի մեկնարկային գինը 80-100 հազար դոլար էր:
Դիանայի զգեստից բացի, աճուրդի էին հանվել նաև վերջերս իր մահկանացուն կնքած աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի որոշ անձնական իրեր, այդ թվում` նրա համերգային զգեստներն ու զարդերը:
Որոշ իրերի վերջնական գինը 5 անգամ գերազանցել է մեկնարկայինը: Օրինակ, այն ականջօղերը, որ երգչուհին կրել է «Թիկնապահը» ֆիլմում, վաճառվել են 2880 դոլարով, այն դեպքում, երբ դրանց մեկնարկային գինը 600-800 դոլար էր: